«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է շքերթ֊հանդիսություն, որին հաջորդել է «Ծաղկունք» միջազգային 5֊րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։
Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր, ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգն ու պարը։