
«Կամուրջ» մշակութային կենտրոնը Հունաստանի Հանիոտ քաղաքում կայացած ֆոլկլիոր միջազգային փառատոնին Հայաստանից ներկայացրեց Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի պարային բաժնին։Ս.թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը «Կամուրջ» մշակութային կենտրոնը և «N եւ Studia»-ն մասնակցում են Հալկիդիկի գեղատեսիլ Հանիոտ հանգստավայրում կայանալիք միջազգային փառատոնին։ Փառատոնին մասնակցում են խմբեր Հունաստանից, Հայաստանից Գերմանիայից, Իսպանիայից, Սերբիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Լիտվայից, Իտալիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և այլն երկներից։ Փառատոնի բացումը եղավ գեղեցիկ տոնական շքերթով։ Նույն օրը երեկոյան Հանիոտի կենտրոնում գտնվող հունական ավանդական ամֆիթատրոնի բաց բեմում կայացավ առաջին համերգային ծրագիրը։ Փառատոնն իր մեջ ներառում է 3 համերգային ծրագիր։ «Կամուրջ» մշակութային կենտրոնը Հայաստանի Հանրապետությունից ներկայացրել է Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի պարային բաժնին/տնօրեն Արփինե Մուրադյան, գեղարվեստական ղեկավար Արփինե Պողոսյան/:
Փառատոնային ծրագրին մասնակցում էին շուրջ 12 երկրներից ժամանած 2000 մասնակիցներ։




