Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր

«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է շքերթ֊հանդիսություն, որին հաջորդել է «Ծաղկունք» միջազգային 5֊րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
 
Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։
 
Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր, ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգն ու պարը։
 

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել ՝

https://www.aysor.am/am/news/2024/04/29/%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%BB/2268037