Ս.թ. հոկտեմբերի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում կայացավ «Կամուրջ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված՝ ՄԱԿ-ի միջազգային օրվան նվիրված «Ծաղկունք» 4-րդ միջազգային փառատոնը, որտեղ հանդես եկան Հայաստանի Հանրապետության երգի-պարի շուրջ հայտնի հիսուն համույթներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից և Հնդկաստանից ժամանած պարային համույթներ, որոնք կատարեցին մեր և այլ երկրների ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգեր և պարեր՝ շարունակելով իրենց առաքելությունը՝ տեր կանգնել մեր ազգային արժեքներին, մեր հարուստ մշակութային ժառանգությանը և պահպանել մեր ազգային ինքնությունը։ Նշենք նաև, որ ս.թ. նոյեմբերի 13-ին «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Դուբայ քաղաքում կկայանա միջազգային մրցույթ- փառատոն, և մրցույթի շրջանակներում կներկայանան երեք պարային համույթ։